Կենտրոն վարչական շրջանից հայտարարություն են տարածել.

«Օտարերկրացի քաղաքացիներն իրենց անչափահաս երեխաների հետ զբաղվում են մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ։

Շրջայցի ընթացքում վարչական շրջանի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժնի աշխատակիցները հայտնաբերեցին նշված անձանց, և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ կենտրոնական բաժնի հետ համագործակցությամբ նրանք տեղափոխվեցին երեխաների շուրջօրյա խնամքի կենտրոն։Երեխաների պաշտպանության և անվտանգության նկատառումներից ելնելով՝ վերջիններս ժամանակավորապես կգտնվեն խնամքի կենտրոնում»:

Սկզբնաղբյուրը՝ 24 news լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *