Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում մայիսի 21-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Լուսակերտում թնդանոթից կարձակվի 1 կրակոց, իսկ Երևանում (Նոր Նորքի 6-րդ զանգված՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, «Հրազդան» մարզադաշտ) մայիսի 22-ին՝ ժամը 10:00-ին՝ 2 կրակոց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մայիսի 28-ին` ժամը 10։00-ին, Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա զորահանդես, որի ժամանակ կցուցադրվի Հայաստանի զինված ուժերի կողմից վերջին 4 տարիների ընթացքում ձեռք բերված սպառազինությունը։

Սկզբնաղբյուրը՝ Armenpress լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *