Սուրբ Հովհաննես մատուռ, (Ծաղկաբերի Սուրբ Հովհաննես), Հայ առաքելական եկեղեցու մատուռ Հայաստանի Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի մոտակայքում, Փամբակի լեռնաշղթայի Սրբի լեռան դժվարամատչելի բարձունքի վրա։ Գտնվում է ուժեղ սեյսմիկ գոտում, լինում են երկրաշարժեր և սաստիկ քամիներ։ Մատուռը գրանցված է Ծաղկաբեր գյուղի մշակութային անշարժ հուշարձանների ցանկում։

Ըստ ավանդության այստեղ ամփոփված է Հովհաննես Մկրտչի մասունքներից, որը այստեղ է բերվել 13-րդ դարում։

Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է 2157 մետր բարձրության վրա՝ Փամբակի լեռնաշղթայի Սրբի լեռան գագաթին։ Այնտեղ հասնել հնարավոր է ՀարթագյուղԾաղկաբերՄեծ Պարնի գյուղերից՝ մոտ 3 կմ ոտքով լեռը բարձրանալով։

Մատուռի նախնական, հին տեսքը չի պահպանվել։ Զորավոր Սուրբ Հովհաննես մատուռը երեք անգամ պայթեցվել և այրվել է կոմունիստական ռեժիմի օրոք և երեք անգամ վերականգնվել հարթագյուղցիների ջանքերով։ Վերջին անգամ վերաշինվել է 1958 թվականին։ Մատուռի մասին իր նամակներում և բանաստեղծություններում անդրադարձել է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը։ Մատուռի մասին տեղեկություններ է հաղորդում նաև 20-րդ դարի միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիևը իր «Հայտնի մարդկանց հետ» գրքում։ Անցյալ դարերի ընթացքում մատուռը եղել է Ալեքսանդրապոլի գավառի վարդավառյան ամենանշանավոր ուխտավայրերից մեկը։

2005 թվականից մատուռի տարածքում սկսել են խաչքարեր տեղադրել։ Չնայած, որ խաչքարեր եղել են նաև մինչև առաջին պայթեցումը՝ 1930-ականներ։ Ըստ ականատեսների՝ ներքևում կարելի էր տեսնել բազմաթիվ բեկորներ։ Այժմ այնտեղ հարյուրավոր խաչքարեր կան տեղադրված։ Ներսում խաչեր ու սրբապատկերներ են տեղադրված։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *