«Վաղը՝ մայիսի 22-ին, մեզ մոտ Վերջին զանգ է, և մեր դպրոցներն իրենց շրջանավարտներին արդեն ճանապարհելու գործընթացը կսկսեն: Ուզում եմ նախապես շնորհավորել մեր բոլոր շրջանավարտներին և նրանց հաջողություններ մաղթել»:

Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այս տարի 12-րդ դասարանը ավարտում է ավելի քան 22 հազար երեխա, 9-րդ դասարանը՝ ավելի քան 39 հազար երեխա: Հուսով եմ, որ ինչպես ՆԳՆ-ի գործընկերների հետ ենք ակտիվ աշխատում, օրը կանցնի իսկապես տոնական, դրական տրամադրություններով և առանց որևէ միջադեպի»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:

«Հուսով եմ, որ շուտով մենք Վերջին զանգ միջոցառումը չենք կապի ՆԳՆ-ի հետ»,- ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *