Ավինյա՛ն, բոլոր սահմաններն անցել ես․ չգիտե՞ս, թե ուր էր ՀՅԴ վերնախավը 44-օրյայի մեկնարկին։ Այս մասին իր տեսաուղերձում ասաց  ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«ՀՀ կառավարության ղեկավարի տեղակալը, ով այդ ամբողջ պատերազմի ընթացքում պարտավոր էր ապահովել թիկունքը,  կազմակերպել թիկունքում նյութատեխնիկական ապահովում, սննդի ապահովում, դա իրականացրել էր ավելի շատ տեսախցիկների առաջ, Արցախում նկարվում էր, քան թե իր բուն գործով էր զբաղվում։ Նա պետք է նստեր Հանրապետության հրապարակի կառավարության շենքում 24 ժամ աշխատեր, իր պարտականությունները կատարեր և ոչ թե տեսախցիկների առաջ երևար, որ հիմա էլ հոխորտա, թե ինչի եք ողջ մնացել: Ի դեպ, որևէ իմաստալից բացատրություն չգտնելով իր գործողություններին՝ Տիգրան Ավինյանը անցել է բոլոր սահմանները, թե ո՞ւր էր Դաշնակցության վերնախավը պատերազմի ժամանակ․ Դաշնակցության վերնախավը պատերազմի ժամանակ սեպտեմբեր 27-ի առավոտյան՝ արդեն ժամը 08։00-ին, կազմակերպչական գործի մեջ էր, հարյուրավոր կամավորներ դաշնակցական արդեն շարված էին Արամ Մանուկյանի արձանի մոտ և արդեն գիշերը առաջնագծում էին։ Առաջնագծում էր օրինակ Գեղամ Մուշեղյանը՝ Դաշնակցության Երևանի կառույցի ղեկավարը, առաջնագծում էին Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի անդամներ, օրինակ՝ Բյուրոյի անդամ, բժիշկ Տարոն Տոնոյանը, չեմ մանրանա 54 մեր կամավորականների կյանքը»,- ասաց նա։

Սկզբնաղբյուրը՝ 24 news լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *