Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակադեմիայի ներկայացուցիչները Իտալիայի հեղինակավոր «Ալֆրեդո Բելտրամե» հյուրընկալության ինստիտուտում ներկայացրել են հայկական խոհանոցի պատմությունն ու լավագույն ավանդույթները։
Փորձի փոխանակման ծրագիրն իրականացվել է Ակադեմիայի և Հայաստանում Իտալիայի դեսպանության համագործակցության շրջանակներում։
Հայաստան-Իտալիա խոհարարական դիվանագիտության կամուրջների ստեղծմանն ուղղված այս գործընկերությունը մեկնարկել է դեռևս 2022 թվականից՝ սկիզբ առնելով «Իտալական խոհանոցի օրեր» ամենամյա միջոցառումից։
Տարիներ շարունակ Երեմյան Ակադեմիան հյուրընկալել է հյուրընկալության ոլորտի իտալական տարբեր դպրոցների խոհարարների և ուսանողների՝ կազմակերպելով վարպետաց դասեր և փորձի փոխանակման ծրագրեր։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
