Ասուլիսի ընթացքում լրագրողները հարց են ուղղել ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին՝ հետաքրքրվելով՝ արդյոք Արցախ վերադարձը խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքներին համապատասխան հնարավոր է։

Քոչարյանը պատասխանել է, որ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը համարում է անբաժանելի իրավունք և այն չի դիտարկում որպես կոնֆլիկտ ստեղծող հարց՝ համեմատելով այն ցեղասպանության ճանաչման գործընթացի հետ։

Նրա խոսքով՝ վերադարձի հնարավորությունը սկզբունքային առումով գոյություն ունի, սակայն այս պահին դրա իրականացումը իրատեսական չէ։ Քոչարյանը հավելել է, որ գործընթացի քննարկման հիմնական ուղղությունը պետք է լինի անվտանգ վերադարձի ապահովումը։

«Վերադարձ հնարավոր է, այս պահին ռեալ է, թե ոչ, երևի ռեալ չէ։ Խոսքը պետք է գնա անվտանգ վերադարձի մասին»,- ասել է նա:

Սկզբնաղբյուրը՝ Hraparak.am  լրատվական կայք

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *