Ապարանում նախընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է իրեն մականունով դիմելու թեմային։
Նրա խոսքով՝ հանրության շրջանում ճանաչված և ակտիվ մարդկանց համար մականուն ունենալը բնական երևույթ է։ Ծառուկյանը նշել է, որ ավելի նախընտրելի է մականուն ունենալ, քան՝ ծածկանուն։
Խոսելով իր մասին՝ նա հիշեցրել է, որ երիտասարդ տարիներին իրեն հաճախ անվանել են «Դոդենց Գագո» կամ «Դոդի Գագո»։ Նրա խոսքով՝ այդ անվանումը կապված է եղել իրենց տոհմի հետ, քանի որ նախնիներին այդպես են կոչել։
Ծառուկյանը նաև ընդգծել է, որ իրեն երբեմն «թագավոր» են անվանում՝ հավելելով, որ դեմ չէ նման դիմելաձևերին և չի հասկանում, թե ինչու այդ մասին ավելի քիչ են խոսում։
«Ես աշխույժ, ուժեղ երիտասարդ եմ եղել ու իմանալու համար, թե ով եմ՝ Դոդենց Գագո, Դոդի Գագո են ասել, որ իմ ցեղում մարդիկ դոդի՝ մեծ ամաններում են հաց կերել»,-ասել է նա:
Սկզբնաղբյուրը՝ Hraparak.am լրատվական կայք
