Հունիսի 1-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի մետրոպոլիտենը բոլոր փոքրիկներին սիրով հրավիրում է «Բարեկամություն» կայարան։
«Այստեղից կսկսվի կախարդական ուղևորություն դեպի Ժպիտների կայարան։
Մետրոպոլիտենի ղեկավարությունն ու Արհմիությունը պատրաստել են ձեզ համար հրաշալի անակնկալներ:
Եկեք տոնենք այս օրը միասին ժպիտներով, ծափերով ու կախարդական պահերով լի ուղևորությամբ։ Սիրով սպասում ենք բոլորիդ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
