Ոսկու համաշխարհային շուկան վերջին ամիսներին շարունակում է գտնվել բարձր տատանողականության փուլում:
Տարվա սկզբին թանկարժեք մետաղի գինը հասել էր պատմական առավելագույնին՝ մոտ 5,600 դոլարի մակարդակի, սակայն հետագա ամիսներին սկսել է նվազել։ Ներկայում ոսկու գինը տատանվում է շուրջ 4,500 դոլարի սահմաններում՝ արձանագրելով ավելի քան 20 տոկոս անկում։ Ֆինանսական շուկաներում նման երկարատև նվազման միտումը սովորաբար բնութագրվում է որպես «արջի շուկա», երբ ակտիվների արժեքը կայուն կերպով ընկնում է, իսկ ներդրումային տրամադրությունները դառնում են առավել զգուշավոր ու հոռետեսական։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ ոսկու գնանկումը պայմանավորված է մի քանի գործոնների համադրությամբ։ Դրանց թվում են համաշխարհային մակրոտնտեսական զարգացումները, տոկոսադրույքների փոփոխությունները, ինչպես նաև ներդրողների վարքագծի վերափոխումը, որը հանգեցնում է կապիտալի հոսքերի վերաբաշխման այլ ակտիվների ուղղությամբ։
Սկզբնաղբյուրը՝ Hraparak.am լրատվական կայք
