Հայաստանը մտադիր է շարունակել բարեխղճորեն մասնակցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) աշխատանքներին` հաշվի առնելով բոլոր անդամ պետությունների ազգային շահերը։ Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։
Գրիգորյանի խոսքով՝ Երևանը բազմիցս վերահաստատել է իր հանձնառությունը ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը։
«ՀՀ-ն մտադիր է շարունակել բարեխղճորեն մասնակցել փոխադարձ հարգանքի, հավասար գործընկերության և ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների ազգային շահերի հաշվառման վրա հիմնված միության աշխատանքներին», – ասել է նա։
Սկզբնաղբյուրը՝ Vedomosti լրատվական կայք
