Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի մանկական բաժանմունքը համալրվել է նորագույն բժշկական սարքավորումներով և անհրաժեշտ պարագաներով:

Գերժամանակակից սարքերի կիրառության արդյունքում հնարավոր կլինի երեխաների շրջանում քաղցկեղի տարբեր տեսակները հայտնաբերել ավելի վաղ փուլում և իրականացնել առավել արդյունավետ բուժում:

Սարքավորումների կիրառությունը հնարավորություն կտա Հայաստանում իրականացնել բազմաթիվ հետազոտություններ:

Նվիրաբերված վերջին սերնդի բժշկական սարքավորումների համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 127 մլն դրամ:

Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *