Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը հայտավորված ամենացածրահասակ եւ ամենաբարձրահասակ ֆուտբոլիստներին։

Ավստրիայի հավաքականի եւ չեխական «Վիկտորիա Պլզենի» 25-ամյա դարպասապահ Ֆլորիան Վիգելեն ամենաբարձրահասակն է՝ 205 սմ։

Ամենացածրահասակը Պանամայի հավաքականի եւ չիլիական «Կոբրեսալի» 30-ամյա կիսապաշտպան Սեսար Յանիսն է։

Խմբային փուլում Ավստրիան կխաղա Արգենտինայի, Ալժիրի եւ Հորդանանի հետ։ Պանամայի մրցակիցները կլինեն Անգլիան, Խորվաթիան եւ Գանան։

Սկզբնաղբյուրը՝ Sport.news լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *