Աշխարհի առաջնությանը պատրաստվող Ֆրանսիայի եւ Կոտ դ’Իվուարի հավաքականներն ընկերական հանդիպում անցկացրին Նանտում։
Դիդիե Դեշամի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:2 հաշվով ։
45-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ֆրանսիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռայան Շերկին։
53-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց ֆրանսիական «Ստրասբուրգի» պաշտպան Գելա Դուեն։
84-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ամադ Դիալոն։
Հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում անցկացվելիք աշխարհի առաջնության խմբային փուլում Ֆրանսիայի մրցակիցները կլինեն Սենեգալը, Իրաքն ու Նորվեգիան։
Կոտ դ’Իվուարի մրցակիցները կլինեն Գերմանիան, Էկվադորն ու Կյուրասաոն։
Սկզբնաղբյուրը՝ Sport.news լրատվական կայք
