Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության ավարտին մնացել է երկու խաղափուլ։ Տեղի են ունեցել 9-րդ տուրի պարտիաները։

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, որը վաստակել է 6.5 միավոր եւ 8-րդ տեղում է:

Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը եւ միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանն ունեն 6-ական միավոր:

9-րդ խաղափուլից հետո առաջատարներն ուկրաինացի կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Անաստասիա Հնատիշինը եւ իսպանացի միջազգային վարպետ Սաբրինա Վեգա Գուտիեռեսը, որոնք ունեն 7.5-ական  միավոր:

Մեկնարկել է 10-րդ խաղափուլը:

Սկզբնաղբյուրը՝ Sport.news   լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *