Այս պահի դրությամբ արդեն հայտնի են քվեարկության նախնական արդյունքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է  «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը։

«Թեև նրանք որոշակի հիասթափություն են առաջացրել, կարևոր է արձանագրել, որ իշխող վարչախումբը երկրի մասշտաբով այս անգամ այլևս քաղաքացիների ձայների բացարձակ մեծամասնություն չի ստացել, հստակ պարտվել է Երևանում և ԱԺ-ում էլ զրկվելու է սահմանադրական մեծամասնությունից, ինչը կրիտիկական է սեփական թուրքամետ քաղաքական կուրսը շարունակելու համար:

Ընդ որում սա համատարած ադմինիստրատիվ ճնշման, հարյուրավոր մարդկանց ձերբակալությունների, սարսափի և ահաբեկման պայմաններում:

Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն քաղաքացիներին, որոնք դեմ քվեարկեցին թուրքահաճո ուժերին, և ցույց տվեցին, որ վարչախումբը այլևս լեգիտիմություն չունի իր այդ կուրսն անարգել շարունակելու: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում «ՀայաՔվե» իմ պայքարի ընկերներին, համախոհներին և աջակիցներին, որոնք շարունակաբար եղել են պայքարի առաջնագծում, չեն կոտրվել ճնշումների տակ, և համոզված եմ՝ շարունակելու են պայքարը մեր երկրի արժանապատիվ ապագայի համար:

Նաև շնորհակալ եմ «Ուժեղ Հայաստանի» մեր գործընկերներին, որոնց հետ մենք միասին կարևոր ճանապարհ անցանք:

Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին»։

Սկզբնաղբյուրը՝ 24 news լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *