Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Պորտուգալիայի կառավարությանն ու ժողովրդին շնորհավորել է Ազգային օրվա կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի արտաքին գերատեսչությունը համապատասխան շնորհավորանքը տարածել է X-ի միկրոբլոգում։

«Ջերմորեն շնորհավորում ենք Պորտուգալիայի կառավարությանը և ժողովրդին՝ երկրի Ազգային օրվա կապակցությամբ։

Հայաստանը բարձր է գնահատում Պորտուգալիայի հետ իր բարեկամությունը և շարունակում է հանձնառու մնալ երկկողմ կապերի և համագործակցության խորացմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում»,-ասված է ԱԳ նախարարության շնորհավորական ուղերձում։

Սկզբնաղբյուրը՝ Armenpress  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *