Ես ցմահ դատապարտման եմ պատրաստ, բայց ինձ մեղավոր չեմ ճանաչել ու չեմ ճանաչելու։ Այս մասին դատական նիստին ասաց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Ես ոչ մի մեղք չեմ գործել, համաձայն չեմ մեղադրանքի ոչ մի կետի հետ, մերժում եմ բոլոր մեղադրանքները, ինձ մեղավոր չեմ ճանաչում և չեմ ճանաչի, անմեղ եղել եմ Հայաստանի Հանրապետության առջև և մնում եմ անմեղ Հայաստանի Հանրապետության առջև: Իմ ամբողջ կյանքը եղել է նվիրում Հայաստանի Հանրապետությանը և ինձ համար պարզապես վիրավորական է, որ ես դատվում եմ հանուն Հայաստանի Հանրապետության»,- ասաց նա։

Սրբազանը նշեց, որ իր ապօրինի կալանավորման 1 տարին 10 օրից կլրանա․ «Շնորհակալ եմ Աստծուն այս հնարավորության համար, բայց դա չի նշանակում, որ պետք է շնորհակալ լինեմ այն մարդկանց, որոնք այդ ամենը ստեղծեցին իրենց նպատակների համար։ Ասել եմ՝ իրենք պատասխան կտան ու, եթե ոչ օրենքի առաջ, ապա Աստծո առաջ հաստատ»։

Սկզբնաղբյուրը՝ 24 news լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *