Հորմուզի նեղուցով անցնելու համար գանձվող վճարները պաշտոնապես ամրագրվել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրում։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը։
«Հորմուզի նեղուցով անցնելու սպասարկման վճարների գանձումը պաշտոնապես ամրագրվել է փոխըմբռնման հուշագրում»,- Ղալիբաֆի խոսքերն են մեջբերում իրանական լրատվամիջոցները։
Նա նաև հավելել է, որ բանակցությունների առանցքային թեմաներից մեկը եղել է Լիբանանը․ «Մենք միջնորդին փոխանցել ենք, որ Լիբանանի հարցն ու սառեցված միջոցների թեման եղել են բանակցությունների գլխավոր հարցերից»:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները ստորագրել են հակամարտության դադարեցման մասին հուշագրի վերջնական տարբերակը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հաստատել է, որ անձամբ է ստորագրել Իրանի հետ փոխըմբռնման հուշագիրը։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
