Մոսկվայի խոշոր «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» («Ռամենսկոյե») և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել օդանավերի ընդունման և մեկնման համար։

Գործակալությունից պարզաբանել են, որ սահմանափակումներն անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով։

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ Մոսկվայի ավիացիոն հանգույցի օդանավակայաններում ուղևորներին աջակցելու համար ներգրավվել է լրացուցիչ անձնակազմ։

«Ուղևորներին աջակցելու համար ներգրավվել է լրացուցիչ անձնակազմ, օդանավակայանների ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով։ Տեղում աշխատում են Ռոստրանսնադզորի տեսուչները։ Տերմինալներում իրավիճակը հանգիստ է։ Ավիաընկերությունները ճշգրտում են իրենց չվացուցակները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սկզբնաղբյուրը՝ Armtimes  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *