Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը ծնողական ժամի վերաբերյալ: Այս մասին Facebook–ի իր էջում հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
«Իմաստը երեխաներին դպրոց, մանկապարտեզ տանելու համար հավելյալ ժամանակ ունենալն է, և սա շատ երեխայակենտրոն ու ծնողակենտրոն քաղաքական փոփոխություն է մեր ոլորտում»,-նշել է Թորոսյանը:
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
