Հունիսի 21-ին՝ ժամը 21։57-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը մոլորվել է Բալահովիտ բնակավայրի դաշտամիջյան հատվածում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել բնակավայր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *