«Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը պահպանելն է և մեր նշած ժամկետներում ավարտելը»:

Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Կարևորը տեմպը պահպանելն է և մեր նշած ժամկետներում ավարտելը, որովհետև որքան էլ այս աշխատանքները կարևոր են և առաջին հերթին երևանցիների անվտանգությանն են միտված, այնուամենայնիվ քաղաքում բազմաթիվ խնդիրներ են ստեղծում՝ խցանումների հետ կապված: Ժամկետների և աշխատանքի որակի հետ կապված մեր վերահսկողությունը պետք է շատ ինտենսիվ լինի»,- նշել է Ավինյանը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել կամրջի հիմնանորոգում, ներառյալ երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնում, դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգի նորացում, ջրամեկուսացման աշխատանքներ, կամրջային թռիչքային կառուցվածքների և հենարանների վերականգնում, ինչպես նաև անվտանգության և կազմակերպչական միջոցառումների իրականացում:

Սկզբնաղբյուրը՝ Armtimes  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *