Բրազիլական «Սանթոսի» 34-ամյա հարձակվող Նեյմարը վերսկսել է մարզումները Բրազիլիայի հավաքականի ընդհանուր խմբում եւ թիմի հետ պատրաստվում է աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի Շոտլանդիայի դեմ հանդիպմանը: Այս մասին հայտնում է Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նեյմարը մայիսի 17-ին սրունքի մկանային վնասվածք էր ստացել եւ բաց թողել աշխարհի առաջնության առաջին երկու հանդիպումները Մարոկկոյի (1:1) եւ Հայիթիի (3:0) դեմ։ Այժմ նա ամբողջությամբ վերադարձել է մարզումներին եւ կարող է մասնակցել առաջիկա խաղին։
Շոտլանդիա – Բրազիլիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 25-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 02:00-ին։
Սկզբնաղբյուրը՝ Sport.news լրատվական կայք
