SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի կարողությունը նվազել է $1 տրլն-ից ցածր՝ հասնելով $957 մլրդ-ի։ Այդ մասին հետևում է Bloomberg գործակալության հրապարակած «Միլիարդատերերի ինդեքսից» (Bloomberg Billionaires Index), որը հաշվարկվում է, մասնավորապես, ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա։
Վերջին փոփոխությունների ընթացքում գործարարի կարողությունը կրճատվել է $118 մլրդ-ով։
Հունիսի 12-ին Մասկը դարձավ աշխարհում առաջին մարդը, որի կարողությունը գերազանցեց $1 տրլն-ը՝ իր հիմնադրած SpaceX ընկերության բաժնետոմսերի առևտրի մեկնարկից հետո։ Այսպիսով, նա գրեթե երկու շաբաթ պահպանեց տրիլիոնատիրոջ կարգավիճակը։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
