Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Երևանի հետագա անդամակցության հեռանկարը կդառնա ՀԱՊԿ-ի բարձրագույն ղեկավարության մանրակրկիտ քննարկման առարկա։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում հայտարարել է կազմակերպության Մշտական խորհրդի գործող նախագահ Վիկտոր Վասիլևը։

«Բնականաբար, Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում հետագա անդամակցության հարցը նույնպես կդառնա բարձրագույն ղեկավարության առավել մանրակրկիտ ուշադրության և քննարկման առարկա», – նշել է նա։

Սկզբնաղբյուրը՝  News.am լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *