«Ռուսաստանը հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության, քանի որ այս ինտեգրացիոն գործընթացը զգալիորեն ավելի ձեռնտու է, քան Հայաստանի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին»:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք համոզված ենք, որ այս ինտեգրացիոն գործընթացը, մասնավորապես ԵԱՏՄ-ն ամեն տարի Հայաստանում ՀՆԱ-ի աճին տալիս է զգալի տոկոս։ Եվ մենք համոզված ենք, որ իր բոլոր որակական բնութագրերով մեր ինտեգրացիոն գործընթացը զգալիորեն գերազանցում է այլ այլընտրանքների։ Եվ մենք հուսով ենք, որ առաջին հերթին հայ ժողովուրդը, ինչպես նաև ներկայիս հայկական ղեկավարությունը իրավիճակի վերլուծության արդյունքում կգան նույն տեսակետին»,- նշել է նա։
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
