Եվրոպայի ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է Մերձավոր Արևելքի հակամարտության գոտու օդային տարածքում չվերթեր չկատարելու՝ ավիաընկերությունների համար հանձնարարականների գործողությունը,- տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
«Հակամարտության գոտիների վերաբերյալ տեղեկատվական տեղեկագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը»,– ասվում է գործակալության կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Բարձր վտանգի ռեժիմը տարածվում է Բահրեյնի, Իրանի, Իրաքի, Իսրայելի, Հորդանանի, Քուվեյթի, Լիբանանի, Օմանի, Կատարի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի օդային տարածքի վրա։
Սկզբնաղբյուրը՝ 24 news լրատվական կայք
