Screenshot

Հունիսի 24-ին ՀՀ ՆԳՆ 112 և մարզային օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել քամու հետևանքով Երևան քաղաքում և Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում տապալված ծառերի, տանիքների թուլացած կառուցատարրերի և թիթեղների վերաբերյալ։

Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումները, աջակցելով ՏԻՄ-երի աշխատակիցներին, օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *