Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը տարանցիկ նավերի համար չի կարող երաշխավորվել «երկիմաստ համաձայնագրերի, զուգահեռ երթուղիների կամ Իրանի՝ որպես ափամերձ պետության շահերից դուրս որոշումների կայացման պայմաններում»։ Ըստ ԱՊԱ-ի՝ այս մասին X-ում գրել է Իրանի փոխարտգործնախարար Կազեմ Ղարիբաբադին։
«Ցանկացած հավաստի ծրագիր պետք է հիմնված լինի Իրանի հետ համակարգման և Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի հինգերորդ կետի դրույթների վրա։ Հակառակ դեպքում, արդյունքը կլինի նշված զուգահեռ երթուղու կասեցումը», – նշել է նա։
Սկզբնաղբյուրը՝ 24 news լրատվական կայք
