Հունիսի 27-ին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը և իրանական կապալառու կազմակերպության ղեկավար Ալի Մուսավի Ռահիմին ստորագրել են Քաջարանի թունելի կառուցման պայմանագիրը։

Ճանապարհային դեպարտամենտից NEWS.am–ին հայտնում են, որ 7.2կմ երկարությամբ թունելը հագեցած կլինի անհրաժեշտ այնպիսի ժամանակակից համակարգերով, ինչպիսիք են՝

• Էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման ավտոմատ համակարգ

• Լուսավորության ավտոմատ համակարգ

• Տարհանման ազդանշանների և ճանապարհային լուսային նշիչների համակարգ

• Օդափոխման ավտոմատ համակարգ

• Տարհանման ելքի օդափոխության և պաշտպանության համակարգեր

• SOS կայանների համակարգ

• Տեսահսկման ավտոմատ համակարգ

• Ռադիոդիֆուզիոն համակարգ

• Հրդեհի հայտնաբերման ավտոմատ համակարգ

• Հրդեհաշիջման ավտոմատ համակարգ

• Կառավարման կենտրոն

Թունելի ներսում կառուցվելիք ճանապարհը կունենա երկու երթևեկելի գոտի և մայթեր՝ 10.6 մետր ընդհանուր լայնությամբ։ Բացի այդ, տրանսպորտային միջոցների արտակարգ կանգառներն ապահովելու նպատակով յուրաքանչյուր 250 մետրը մեկ նախատեսվում է թունելի երթևեկելի գոտու լրացուցիչ 3 մետր խորությամբ լայնացում։

Արտակարգ իրավիճակների դեպքում տարհանման նպատակով թունելի տակ կկառուցվի նաև ելք։

Ծրագրի շրջանակում կկառուցվեն նաև թունելին միացնող 4կմ երկարությամբ ճանապարհներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *