«Իրանը առաջիկա օրերին Կատարում ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություններ չի պլանավորում»։
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
Բաղային նշել է, որ այս շաբաթ Դոհա կայցելի իրանական փորձագետների պատվիրակություն՝ իրանական ակտիվների ապաշրջափակման ուղղությամբ աշխատելու համար, սակայն այս այցը կապված չէ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հետ։
«Մենք առաջիկա օրերին Միացյալ Նահանգների հետ որևէ բանակցությունների ծրագրեր չունենք։ Ամերիկյան պատվիրակության այցը Կատար կապված չէ իրանական պատվիրակության այցի հետ՝ հուշագրի դրույթների իրականացման ուղղությամբ աշխատելու համար։
Իրանն այժմ փորձում է երաշխավորել Միացյալ Նահանգների հետ հուշագրի կատարումը, հետևաբար Թեհրանը դեռևս չի սկսել բանակցություններ Վաշինգտոնի հետ Իրանի միջուկային խնդիրը և հակաիրանական պատժամիջոցների հարցը լուծող վերջնական համաձայնագրի մշակման վերաբերյալ»,- ասել է նա։
Դիվանագետը հիշեցրել է, որ նման բանակցությունների մեկնարկը կախված է հուշագրի կոնկրետ դրույթների իրականացումից, այդ թվում՝ առաջին կետից՝ Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցումից, ինչպես նաև ակտիվների ապաշրջափակումից, Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված հարցերի լուծումից և Իրանի նավթամթերք վաճառելու կարողությունից ԱՄՆ-ի կողմից լիցենզիա տրամադրելուց հետո։
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
