ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի դեմոկրատ սենատոր Դինա Թայթուսը նոր նախաձեռնություն է սկսել, որով նախատեսվում է խոչընդոտել Թուրքիայի հնարավոր վերադարձը «F-35» կործանիչների ծրագրին։

Ըստ Ermenihaber-ի՝ նա պնդում է, որ Թուրքիան չպետք է վերադառնա ու վերականգնվի այդ ծրագրում, քանի դեռ շարունակում է ունենալ ռուսական արտադրության «S-400» հակաօդային պաշտպանության համակարգեր (ՀՕՊ), և «CAATSA» պատժամիջոցների հետ կապված հարցերը դեռևս մնում են չլուծված։

Նման զարգացումները սկսվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ կմասնակցի Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ու նշել՝ կանի մի բան, որը Ռեջեփ Թայիփ Էրդողանին շատ կուրախացնի՝ նկատի ունենալով «F-35» կործանիչների ծրագիրը։

Այս համատեքստում նշվել է, որ զենքի վաճառքը կարգավորող ԱՄՆ օրենքների համաձայն՝ Կոնգրեսը կարող է փորձել դադարեցնել գործընթացը «համատեղ մերժման բանաձևի» միջոցով։ Թրամփի վարչակազմը չի կարող անտեսել ԱՄՆ օրենսդրությամբ սահմանված իր պարտավորությունները։

Բաց աղբյուրների համաձայն՝ դեռ չկա որևէ ապացույց, որ Թուրքիան ամբողջությամբ հրաժարվել է «S-400» համակարգից կամ լուծել պատժամիջոցներին հանգեցրած հիմնական խնդիրը։

Սկզբնաղբյուրը՝ Armtimes  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *