Հուլիսի 2-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիվանագիտական խորհրդական Սայմոն Մորդյուին։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը՝ անդրադառնալով գործընկերության օրակարգի առաջնահերթություններին։

Մասնավորապես ընդգծվել է էներգետիկայի ոլորտում և առևտրատնտեսական կապերի ընդլայնման հարցի շրջանակում համագործակցության խորացման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության իրավիճակի շուրջ։

Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *