Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նախաձեռնել օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում 16 երիտասարդ տղաներ կազատվեն բանտերից, որտեղ հայտնվել են ծառայությունից խուսափելու պատճառով։ Այս մասին facebook–ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Բանտերից ազատվելուց հետո այդ տղաները կկարողանան կատարել իրենց վրա դրված պարտականությունը: Հայկ Սարգսյանին այս նախաձեռնության համար անհրաժեշտ է ԱԺ արտահերթ նիստ, որի կայացման համար պետք է պատգամավորների ստորագրություններ: Ընդդիմության բոլոր պատգամավորներին, որպես հենց իրենց ընտրող, խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի այդ նախաձեռնությանը: Այս փուլում սրանից ավելի կարեւոր գործ չեք կարողանալու անել»,- գրել է Բաբայանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *