Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին կարծում է, որ «Ոսկե գնդակը» կստանա Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից մեկը:

Փորձագետի խոսքով՝ գլխավոր անհատական մրցանակին հավակնում են հարձակվողներ Կիլիան Մբապեն (Մադրիդի «Ռեալ»), Ուսման Դեմբելեն (ՊՍԺ) և Մայքլ Օլիսեն («Բավարիա»):

«Կարծում եմ՝ մենք ունենք «Ոսկե գնդակի» պոտենցիալ դափնեկիր: Ներկայումս Ֆրանսիայի հավաքականում կա երեք ֆուտբոլիստ, որոնք հնարավորություն ունեն արժանանալու այդ մրցանակին՝ Մբապեն, Դեմբելեն և Օլիսեն»,- Պետիի խոսքերը մեջբերում է RMC Sport պարբերականը:

«Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը կկայանա հոկտեմբերի 26-ին և պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի Լոնդոնում։ Հիշեցնենք, որ այս մրցանակի գործող դափնեկիրը Ուսման Դեմբելեն է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *