Թուրքիայի Քըրըքքալե քաղաքում կառավարումը կորցրած ավտոբուսը շրջվել է, տուժել է 41 մարդ,- հայտնում է  TRT Haber-ը։

Նշվում է, որ տուժածները դեպքի վայրից տեղափոխվել են հիվանդանոցներ։ Նրանցից երեքի վիճակը ծանր է։

Տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո ավտոբուսի վարորդը ձերբակալվել է։

Դեպքի առթիվ քննություն է անցկացվում։

Սկզբնաղբյուրը՝ News.am  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *