Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդը Սպերցյանը միացել է սաուդյան «Ալ Ահլիին» եւ անցկացրել է առաջին մարզումը,- հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ալ Ահլին» այժմ մարզական հավաք է անցկացնում Ավստրիայում։

Սպերցյանը չորս տարվա պայմանագիր է կնքել «Ալ Ահլիի» հետ, որը նրա համար «Կրասնոդարին» վճարել է 21,9 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում 26-ամյա հայ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 18 գոլային փոխանցում։

Սկզբնաղբյուրը՝ Sport.news լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *