Հուլիսի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան, Իսահակյան, Տերյան, Կորյունի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից հայտնում են, որ գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։
