Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ս.թ. հունիսի 22-ից հուլիսի 10-ը ներառյալ մայրաքաղաքում և մարզերում մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ իրականացված խստացված վերահսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից։
Ստուգայցերի ընթացքում արձանագրված իրավախախտման 45 դեպքով, նշանակվել են վարչական տուգանքներ՝ ընդհանուր 3.150.000 ՀՀ դրամի չափով։
ք. Երևան
շինարարական աշխատանքների ընթացքում՝ 5 դեպք,
առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 12 դեպք։
Արմավիրի մարզ
առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 13 դեպք։
Կոտայքի մարզ
շինարարական աշխատանքների ընթացքում՝ 4 դեպք,
առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 3 դեպք։
հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխում՝ 2 դեպք։
Գեղարքունիքի մարզ
առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 4 դեպք։
Արագածոտնի մարզ
շինարարական աշխատանքների ընթացքում՝ 1 դեպք,
առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 1 դեպք։
Սկզբնաղբյուրը՝ 24 news լրատվական կայք
