Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից հուլիսի 14-ին «88» առևտրային օբյեկտում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի 16 դեպք է արձանագրվել, 11 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքի, 1 դեպք՝ Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու, 3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի, 2 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման համար։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ շարունակելու են իրականացնել հետևողական հսկողական միջոցառումները։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *