Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև, որտեղ կհայտարարի Ուկրաինայի և ԵՄ-ի պաշտպանական արդյունաբերություններն ինտեգրելու նոր նախաձեռնությունների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։
Ֆոն դեր Լայենը նշել է, որ սա իր 11-րդ այցն է Ուկրաինա Ռուսաստանի դեմ պատերազմի ընթացքում։
«Սա հատուկ պահ է։ Ուկրաինան ստեղծել է ուժեղ ռազմական թափ։ Իրավիճակը փոխվում է։ Ես կհայտարարեմ մեր պաշտպանական արդյունաբերություններն ինտեգրելու նոր նախաձեռնությունների մասին, որպեսզի մենք կարողանանք ավելի շատ և ավելի արագ արտադրել։ Մենք նաև կքննարկենք (խմբ.՝ ԵՄ-ին Ուկրաինայի) անդամակցությունը և այս ձմռան նախապատրաստական աշխատանքները», – գրել է պաշտոնյան։
«ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը գրում է, որ Կիև են ժամանել նաև Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը։
Ըստ հրապարակման՝ այցը համընկնում է Ուկրաինայի պետականության և Կիևյան Ռուսիա – Ուկրաինայի մկրտման օրվա հետ, և Կիևի դաշնակիցները որոշել են այս կրկնակի տոնը նշել Ուկրաինայի հետ։
