Աշխարհում միայն Վանա լճի էկոհամակարգում ապրող էնդեմիկ ձկնատեսակի՝ տառեխի, պահպանման նպատակով սահմանված եռամսյա որսի արգելքն ավարտվել է։ Ձվադրման շրջանում տառեխին պաշտպանելու համար սահմանվող արգելքի ընթացքում լճում և դրա մեջ թափվող գետերում խստացված հսկողություն է իրականացվել,- գրում է Ermenihaber.am-ը։

Ապօրինի որսը կանխելու համար համակարգված աշխատանքներ են տարել Թուրքիայի առափնյա անվտանգության, ժանդարմերիայի, ոստիկանության, ինչպես նաև գյուղատնտեսության ու անտառտնտեսության վարչության և քաղաքապետարանի ստորաբաժանումները։

Թուրքական մամուլում թեմայի վերաբերյալ շրջանառվող լուրերում արգելքի վերացմանը մեծ տեղ է տրվում, իսկ իրադարձությունը՝ նկարագրգվում այսպես. «Միայն Թուրքիայում՝ Վանում կա: Սպասված օրը եկել է»:

Հիշեցնենք, որ Վանա լճի աղի ու սոդայով հարուստ ջրերում բնակվող տառեխն իր բազմացման շրջանում լողում է դեպի քաղցրահամ ջրեր՝ լողալով հոսանքին հակառակ և հաղթահարելով իր առջև ծառացած բնական արգելքները։ Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ այցելում են տարածաշրջան՝ հետևելու ձկների այդ տպավորիչ «գաղթին», ինչն էականորեն նպաստում է նաև տեղի տուրիզմի զարգացմանը։ Իսկ որսի արգելքը յուրաքանչյուր տարի սայմանվում է ապրիլի 15-ից հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածի համար:

Սկզբնաղբյուրը՝ 24 news  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *