Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ հուլիսի 16-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Կիևի վրա։ Հրետակոծության հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս հինգը՝ ստացել վնասվածքներ։

Ամենաշատը տուժել է մայրաքաղաքի Դարնիցայի շրջանը, որտեղ հրդեհներ են բռնկվել վարչական-պահեստային շենքում, պահեստային տարածքում և մոտակայքում կայանված բեռնատար ավտոմեքենաներում, սակայն փրկարարները մարել են հրդեհները։

Ըստ ԱԻՊԾ-ի տվյալների՝ հենց Դարնիցայի շրջանում է զոհվել երկու մարդ։ Եվս երկու հոգի, որոնցից մեկը երեխա, ստացել է վնասվածքներ։

Սվյատոշինի շրջանում հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել մեկհարկանի պահեստային շենքում, որտեղ տուժել է երեք մարդ։ Ներկայումս հրդեհը տեղայնացված է։

Փրկարարները շարունակում են աշխատել հարվածների վայրերում և վերացնել հարձակման հետևանքները։ Զոհերի և տուժածների մասին տեղեկատվությունը ճշտվում է։

Սկզբնաղբյուրը՝ Armtimes  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *