ՀՀ կառավարությունը որոշեց 5 մլրդ դրամ հատկացնել պետական կառավարման համակարգի մի շարք մարմինների աշխատակիցներին խրախուսելու համար՝ նրանց 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքների հիման վրա։
Գործադիր մարմնի հաստատած նախագծի համաձայն՝ խրախուսումը կտրամադրվի կատարողականի գնահատման փորձնական համակարգի շրջանակում, որը հաստատվել էր կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ։
«Անհրաժեշտություն է առաջացել ապահովել նշյալ որոշման կատարումը՝ խրախուսման ֆոնդ հատկացնելով պետական մարմիններին»,– նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Պետական ապարատին պարգևավճար տալու համար գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից և կբաշխվի այն պետական մարմինների միջև, որոնք գնահատվել են նոր չափորոշիչներով։
Սկզբնաղբյուրը՝ 24 news լրատվական կայք
