ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առիթով ԱՄՆ դրամահատարանը կսկսի հատել նոր 1-դոլարանոց ոսկե մետաղադրամ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով։

Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի կապակցությամբ ԱՄՆ-ի դրամահատարանը կսկսի հատել նոր 1- դոլարանոց ոսկե մետաղադրամը՝ ի պատիվ ազատության հարատև ժառանգության և հայրենասիրության մնայուն խորհրդանիշի։ Մետաղադրամի վրա պատկերված է նախագահ Դոնալդ Թրամփը։ Այն խորհրդանշում է ամերիկյան արժեքների ուժն ու այն երկրի խոստումը, որը նվիրված է բոլորի ազատության պահպանմանը»,- գրել է նա։

Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *