Շարունակվում է Երևանի սուղ բյուջեն անհասկանալի նպատակներով տրամադրվել տարբեր մասնավոր միջոցառումներ կազմակերպող իրավաբանական և ֆիզիկական անձանց։
Այն պարագայում, երբ քաղաքը ընկղմված է հարյուրավոր գլոբալ պրոբլեմների մեջ, քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական խոշոր հատկացումներն է անում քաղաքաշինական նպատակներից ամբողջությամբ հեռու ոլորտների, տվյալ դեպքում՝ 50 միլիոն դրամ է ստացել «Հայաստանի նորաձևության պալատ» ՀԿ-ն և 3 միլիոն դրամ՝ անհատ ձեռնարկատեր Ալբերտ Կուրշուդյանը։
Հետևում ենք Հաշվեքննիչ պալատի ստուգումների ժամանակացույցին՝ ենթադրելով, որ առաջիկայում նրա կողմից կգնահատվի Երևանի քաղաքապետարանի իրականացրած միլիարդավոր դրամների ծախսերի արդյունավետությունը։
