ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը գրում է․ «Խաղաղվեք. հարցը փակված է Որ մանդատն ինձ համար տասներորդական է, ապացուցել եմ։

Բայց այս անգամ իմ մանդատից հրաժարվել-չհրաժարվելու թեման շատ քննարկվեց։ Չէի արձագանքում։ Այս երկար պաուզան անուն ունի՝ ոջլոտության ստուգում։ Ուզում էի տեսնել՝ ով ով է, ով ինչի է արժանանալու։
Հիմա ասում եմ՝ մանդատը վերցնում եմ: Հրաժարվում եմ խոսքից, որ պարտքից չհրաժարվեմ։

Պարզվեց՝ ինչ-որ մարդիկ շատ-շատ են ուզում, որ խորհրդարանում չլինեմ։ Դրանց չեմ ուրախացնելու: Հետայսու ուրախացնելու եմ միայն նրանց, ովքեր ինձ գնահատում են։

Առանց համեստության՝ չեմ ուզում իմ բացակայությամբ խմբակցությունում խնդիրներ ստեղծվեն։

Խոսքը խոսք է, բայց ավելի կարևոր է պարտքի գիտակցումը։

Այս փուլում իմ պարտքն է լինել թիմի հետ: Հատկապես՝ Իշխան Սաղաթելյանի և Նարեկ Կարապետյանի կողքին։

Վերջում  մանդատով, թե առանց, ես Աղվան Վարդանյանն եմ: Դուք ո՞վ եք»։

Սկզբնաղբյուրը՝ 24 news լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *