Մտահոգիչ իրողություն է բացահայտվում ՔՊ կողմնակիցների համար. փաստորեն իշխանությունները այն աստիճան են համոզված էլեկտորատի մտավոր կարողությունների հարցում, որ բացահայտ արտահայտում են մի միտք, որը ինքնին, մեղմ ասած, անմտություն է։
Ողջ լրահոսը ողողված է «Մուլտի վելնեսը» վերադարձրին պետությանը»….. վերտառությամբ հոդվածներով, այն դեպքում երբ այդ տարածքը վաղուց կամ մշտապես պետությանն է պատկանել իսկ Ծառուկյանը այն պարզապես վարձակալում է։
Չե՞ն երկարաձգում վարձակալական պայմանագիրը, մեկ այլ վայրում կտեղադրվեն սպորտով զբաղվելու պարագաներ։
Հ.Գ. 21֊րդ դարում ոչ ոք չի կարող որևէ մեկից որևէ բան անհիմն վերցնել, անգամ նախորդ դարի 30֊ականներին բոլշևիկները որևէ գյուղացուց մեկ կով վերցնելիս արարքի տակ տասնյակ թղթեր էին դնում։
