Այս տարվա հունիսի 1-ից հուլիսի 19-ը Հայաստանից արտահանվել է 7654 տոննա ծիրան (ավելի քան 380 մեծ բեռնատար)։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Արտահանման աշխարհագրությունը շատ լայն է, բայց Իսպանիա արտահանում չունենք, չունենք նաև Պորտուգալիա արտահանում, հետևաբար առաջարկում եմ, որ ընդդիմադիր մամուլը այսօր էլ մի մեքենա դեպի Պորտուգալիա «արտահանված» ծիրան փչացնի»,- գրել է Պապոյանը։
